Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Ֆրանսիա։
Նա այս մասին հայտնել է թվիթերյան իդ օգտահաշվում։
Զելենսկին նշել է, որ կարևոր հանդիպումներ կանցկացնի և միևնույն ժամանակ կմասնակցի դաշնակիցների՝ Նորմանդիա մուտքի 80-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը։
«Դաշնակիցներն այն ժամանակ պաշտպանում էին Եվրոպայի ազատությունը, իսկ ուկրաինացիները դա անում են հիմա: Միասնությունն այն ժամանակ հաղթեց, իսկ իրական միասնությունը կարող է հաղթել այսօր»,- ասել է Զելենսկին իր գրառման մեջ։