Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները պետք է վերսկսել և զարգացնել, մենք ամեն ինչ կանենք դրա համար։ Այս մասին իր հայտարարության մեջ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա ընդգծել է, որ «շանտաժի լեզուն չի նպաստում առողջ հարաբերություններին»։
Կոբախիձեն հավելել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության շարունակումը համապատասխանում է ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի շահերին։
Նա նշել է, որ պաշտպանության ոլորտում օգնության կրճատումը կվնասի ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի շահերին. «Կարծում եմ, որ բոլորը պետք է գործեն պրագմատիկ։ Մեր շահն ու ցանկությունն է զարգացնել Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները»։
Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրաստանում ԱՄՆ ներկայիս դեսպանը կառուցողական է՝ ի տարբերություն իր նախորդների»։