Հետևեք մեզ։

Պատուհանից մտել են երևանյան բնակարան, բաճկոնի գրպանից գողացել 10 հազար դոլար և 6 մլն դրամ․ shamshyan.com

16:20, 06 հունիս 2024
Պատուհանից մտել են երևանյան բնակարան, բաճկոնի գրպանից գողացել 10 հազար դոլար և 6 մլն դրամ․ shamshyan.com

 ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 10։30-ից մինչև ժամը 15։15-ն ընկած ժամանակահատվածում 1-ին հարկի իր բնակարանից բացակայելու ընթացքում պատուհանից մուտք գործելու միջոցով պահարանի մեջ կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար և 6 մլն դրամ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։