ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը նախատեսում է արտասահմանյան այցեր 2024 թվականի հուլիսի 3-4-ին Ղազախստան՝ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու այցին զուգահեռ, սակայն Կրեմլը դեռ չի հայտարարել դրանց մասին։
«Իհարկե կլինի»,-հաստատել է Ուշակովը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին, թե արդյոք Պուտինը արտասահմանյան այցեր կունենա Չինաստան, Ուզբեկստան և Բելառուս կատարած այցերից հետո։
Ուշակովը հաստատել է, որ Պուտինն անպայման կմեկնի Աստանա ՇՀԿ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը։
«Դեռ վաղ է որևէ այլ բանի մասին խոսելը (խմբ.), բայց կլինի»,- հավելել է ՌԴ նախագահի օգնականը։