Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29) Բաքվում չանցկացնել։
«Ադրբեջանը ցեղասպան պետություն է, այդ երկրի նախագահը պարբերաբար արտահայտում է հայերի նկատմամբ ցեղասպանության գաղափարախոսություն։
Ներկայում Ադրբեջանն անօրինական կերպով պահում է շուրջ 300 հայի և հրաժարվում է ազատ արձակել նրանց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ընտրված կառավարության 8 անդամներին»,- նշված է X հարթակում արված հրապարակման մեջ: