Հետևեք մեզ։

Երեկվանից արդեն աշխատում է Այրումի երկաթուղային կայարանը, ինչի արդյունքում արդեն ունենք վառելիքով ներկրված քսաներկու վագոն. Գնել Սանոսյան

19:59, 06 հունիս 2024
Երեկվանից արդեն աշխատում է Այրումի երկաթուղային կայարանը, ինչի արդյունքում արդեն ունենք վառելիքով ներկրված քսաներկու վագոն. Գնել Սանոսյան

Երեկվանից արդեն աշխատում է Այրումի երկաթուղային կայարանը, ինչի արդյունքում արդեն ունենք վառելիքով ներկրված քսաներկու վագոն:

 

Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:   

«Բենզինն ու դիզվառելիքը դատարկվել են, և վագոնները վերադարձել են Վրաստան՝ վառելիքի հաջորդ խմբաքանակը մի քանի ժամից բերելու համար: Մեզանից խնդրել են լրացուցիչ բեռնատար մեքենաներ, մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք, որպեսզի վառելիքն ավելի հեշտությամբ մատակարարենք շահառուներին: Երկաթուղու մյուս հատվածներում նույնպես ընթանում են ակտիվ աշխատանքներ, ինչը մեծացնում է հույսը, որ կկարողանանք հնարավորիս արագ երկաթուղու գործունեությունն ամբողջությամբ վերականգնել»,-ասել է նա։