Հետևեք մեզ։

Խաղաղության համաձայնագիր կնքելն ուղղակի անհնար է, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը մնում է անփոփոխ. Ալիև

21:00, 06 հունիս 2024
Խաղաղության համաձայնագիր կնքելն ուղղակի անհնար է, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը մնում է անփոփոխ. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելն ուղղակի անհնար է, քանի դեռ Հայաստանի գործող սահմանադրությունը մնում է անփոփոխ։ Այս մասին ասել է Իլհամ Ալիևը  Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպմանը։

 

«Նրանք տարածքային պահանջներ ունեին մեզանից իրենց անկախության հռչակագրում, որը հետագայում ներառվեց իրենց սահմանադրության մեջ: Նրանց գաղափարախոսության, քաղաքականության և հանրային դիսկուրսի մեջ է, որ անընդհատ հնչում են տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ: Ադրբեջանցիներն ու թուրքերը իրենց հասարակության մեջ ներկայացվում են որպես թշնամիներ։ Այս պարագայում անհնար է խաղաղության պայմանագիր կնքել։ Մենք բարձրացնում ենք այդ հարցը ոչ այն պատճառով, որ մենք միջամտում ենք նրանց ներքին գործերին, բացարձակապես ոչ, բայց դա մեզ է վերաբերում, մենք չենք կարող խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։