Որոշ ժամանակ անց Արևմուտքն ակնհայտորեն կուզենա հեռացնել Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահի պաշտոնից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում` ի պատասխան այն հարցին, թե ինչպիսին է Զելենսկու հեռանկարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ն մինչև 2025 թվականի գարուն կհանդուրժի Զելենսկուն և նրա ձեռքով կիրականացնի մի քանի ոչ պոպուլյար որոշումներ, իսկ հետո կփոխարինի նրան։