Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը 2023-ին կրկին անշարժ գույք է ձեռք բերել։ Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, որ Կարեն Անդրեասյանը 61 մլն 670 հզր դրամ արժողությամբ բնակարան է գնել։
Կարեն Անդրեասյանը նաև առանձնատուն ունի Հունաստանում, որի միանձնյա սեփականատերն է, ձեռք է բերել 2019-ին։ 2012-ին Երևանում բնակարան է նվեր ստացել, նույն թվականին Դիլիջանում առանձնատուն ու հողամաս է գնել։
Ըստ հայտարարագրի՝ մեքենա չունի։ 2017 թվականին 4 մլն դրամ արժողությամբ թանկարժեք զարդ է նվեր ստացել։
Բանկային հաշվին հայտարարատու տարվա ավարտին մնացել է 150 հազար եվրո,10 000դոլար, 616 հզր դրամ, կանխիկ ունի 2,5 մլն դրամ։ Տարեսկզբին ունեցել է 240 հզր եվրո։
Տարեկան աշխատավարձը 22 մլն 660 հզր դրամ է։ Հանգստի համար 7 մլն դրամ է ծախսել։
Կինը՝ Եվա Առաքելյանը, իրավաբանական ընկերության բաժնետեր է, ընկերության գլխավոր իրավախորհրդատուն։ Տարեկան եկամուտը՝ բանկից, ԱԳՆ-ից, իրավաբանական ընկերությունից կազմում է 39 մլն 474 հզր դրամ։
Կարեն Անդրեասյանը 62 մլն դրամ անժողությամբ բնակարան է գնել, 7 մլն դրամ ծախսել է հանգստի համար
22:43, 06 հունիս 2024