Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները Բուդապեշտում UWW վարկանիշային մրցաշարի են մասնակցում: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը դուրս են եկել եզրափակիչ:
Ընդ որում, Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում պետք է գոտեմարտեին միմյանց հետ,սակայն Թևանյանը հրաժարվել է դուրս գալ հայրենակցի դեմ ու հաղթանակը շնորհվել է Անդրեասյանին։