Հետևեք մեզ։

Երևան-Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով կան տուժածներ, նախնական տվյալներով՝ զոհեր չկան․ լրացվում է (տեսանյութ)

23:42, 06 հունիս 2024
Երևան-Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով կան տուժածներ, նախնական տվյալներով՝ զոհեր չկան․ լրացվում է (տեսանյութ)
09։30
 
Ինչ իրավիճակ է պայթյոնի վայրում․ տեսանյութը՝ Telegram-ում։
 
09։05
 
Ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում է հովացման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը․«Տուժել են 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։ Նախնական տվյալներով զոհեր չկան։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է: Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Կ․Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք»։
 
09:00

Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով  հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։

Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ 
Բժիշկների գնահատմամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն»:

01:45
 
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․«Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով  հոսպիտալացվել է ևս 2 տուժած։ Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։   Նրանցից մեկն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։  Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում.առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր: Մեկ քաղաքացի առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել»։
 
01:40
 
 
01։20

ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունից և ներկա իրավիճակից։

Նա հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել 30-ից ավելի մարտական հաշվարկներ։ Այս պահին իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։ 

«Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ»,- ասել է նա։

 
00:30
 
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։
 
00։18
 
Իրավիճակը՝ պայթյունի վայրում․ տեսանյութը՝ Telegram-ում։
 
00։09
 
ՆԳՆ-ն հայտնում է․ «Ըստ նախնական տեղեկությունների կան տուժածներ:
Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս:
Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:
Պարբերաբար կտրվի տեղեկատվություն»:
 
Տեսանյութերը՝ Telegram-ում։
 
23։42
 
911 ծառայություն ահազանգեր են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
 
Տեսանյութերը՝ Telegram-ում։