Հետևեք մեզ։

Ջերմուկ-Վայք ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)

02:14, 07 հունիս 2024
Ջերմուկ-Վայք ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)

Հունիսի 6-ին՝ ժամը 20:31-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գնդեվազ գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Chevrolet (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2000 թ.) և VAZ (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդ Ս․ Խ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդ Ս. Խ․-ին, ով ևս հոսպիտալացվել է ԲԿ։ Բժիշկները Ս․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա․ Ա․-ինը՝ բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։