«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 9-ի մեծ հանրահավաքի նախօրյակին Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կայցելի Վանաձոր։ Սրբազանը հայտարարել է մարզային այցեր կատարելու մասին, այդուհանդերձ, քաղաքական դաշտն ուշիուշով սպասում է կիրակնօրյա հանրահավաքին։ Շարժման ակտիվը հայտարարել է, որ այդ օրը Բագրատ սրբազանը վճռորոշ ելույթով է հանդես գալու, որը փոխելու է իրավիճակը։
Շարժման տարածած հաղորդագրությունից հետո քաղաքական շրջանակներում ակտիվ գուշակություններ են անում․ ոմանք կարծում են, որ սրբազանը կոչ է անելու խորհրդարանական ընդդիմությանը՝ վայր դնել մանդատները, երկրում առաջացնել քաղաքական ճգնաժամ եւ հասնել արտահերթ ընտրությունների: Ոմանք կարծում են, որ ապագա կառավարության կազմն է հրապարակելու։
Կա նաեւ կարծիք, որ այդ օրը կհայտարարվի շուրջօրյա հավաքների մասին, եւ հրապարակի ժողովրդին փողոցում կպահեն մինչեւ չորեքշաբթի` խորհրդարանում կայանալիք հարցուպատասխանի օրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։