Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունները

15:19, 18 ապրիլ 2023
Մհեր Գրիգորյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունները
 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հանձնառության և ջանքերի համար։ Մհեր Գրիգորյանը մաղթել է Պավել Չեպլակին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: