Հետևեք մեզ։

Մահացած վիճակում ծնողների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3 ամսական երեխա

10:32, 07 հունիս 2024
Մահացած վիճակում ծնողների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3 ամսական երեխա

Մայիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում  ծնողների կողմից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ը հաղորդում է՝ պարզվել է, որ երեխան Երևանի բնակիչ 3 ամսական Լ․ Թ․-ն է:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։