Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 11-ին կայցելի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին և ելույթ կունենա Բունդեսթագում։
Այս մասին տեղեկություն է հրապարակել գերմանական «FAZ» հրատարակությունը։
Տեղեկությունների համաձայն՝ Բեռլինում Ուկրաինայի վերականգնման թեմայով համաժողով կանցկացվի։ Այս միջոցառման կազմակերպիչների թվում է նաև արտաքին գործերի դաշնային նախարարությունը։