Հետևեք մեզ։

Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այժմ ձեռք բերված առաջընթացից և աջակցում ենք հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքելուն․ ԱՄՆ Պետդեպ

10:49, 07 հունիս 2024
Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այժմ ձեռք բերված առաջընթացից և աջակցում ենք հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքելուն․ ԱՄՆ Պետդեպ

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին։

 

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական «Report»-ի հարցմանը՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի հետ։

 

Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ինչպես նաև երկրի մի շարք այլ պաշտոնյաներ մշտական ​​կապի մեջ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ.

 

 
«Ինչպես մենք մշտապես կրկնել ենք, Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելուն խաղաղ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքում: Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այժմ ձեռք բերված առաջընթացից և աջակցում ենք երկու երկրներին հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքելուն՝ ի շահ տարածաշրջանի»։
 
 

Պետքարտուղարության պաշտոնյան ասաց, որ իրենք ողջունում են սահմանազատման գործընթացի վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնությունը.

 

«Մենք ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման շարունակական առաջընթացը: Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանի խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ»։