«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է իտալական 4 ակումբի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը, փոխանցում է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Սպերցյանը գրավել է «Յուվենտուսի», «Լացիոյի», «Նապոլիի» և «Ֆիորենտինայի» ուշադրությունը։ Նշվում է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչները հետևել են հարձակողական ոճի կիսապաշտպանի խաղին Հայաստանի հավաքականի հանդիպումներում։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: