Վլադիմիր Պուտինի ելույթը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում նվիրված կլինի Ռուսաստանի տնտեսությանը, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին, ով Telegram ալիքում հրապարակել է զրույցի մի հատված։
«Ավանդաբար, նախագահը, իհարկե, կենտրոնանում է տնտեսության վրա, հետևաբար, ես համոզված եմ, որ նրա ելույթը հիմնականում նվիրված է լինելու մեր երկրի տնտեսությանը», - ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը ենթադրել է, որ լիագումար նիստում քննարկումն այսպես թե այնպես կանդրադառնա քաղաքական տնտեսության թեմային։