Հետևեք մեզ։

280 հազար հայաստանցու հեռախոսահամարների արտահոսք է եղել․ ըստ մեդիափորձագետի՝ դա Getcontact-ի բազան է

11:46, 07 հունիս 2024
280 հազար հայաստանցու հեռախոսահամարների արտահոսք է եղել․ ըստ մեդիափորձագետի՝ դա Getcontact-ի բազան է

Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։


«Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրուն երեւում ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երեւում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,-գրել է նա և կիսվել մեկ այլ մասնագետի գրառմամբ, որում նշված է․


«Անհայտ անձը վաճառքի է հանել  լոտ, որը պարունակում է 10 միլիոն կոնտակտային տվյալ՝ տարբեր երկրներին վերաբերվող ։ 


Ներկա վալիդացիան, որը արել եմ, ցույց է տալիս այն, որ լոտի մեջ գոյություն ունի մոտավոր հաշվարկով 277,000 hազար համար, որը վերաբերվում է ՀՀ բջջային  կոդերին։ 


Հավանաբար այն վերաբերվում է get contact -ի ֆուկնցիոնալության նման հավելվածի  pattern - ին [ Հաստատված չի ]։


Ինչ եմ ուզում տվյալ օրինակով հորդորեմ, երբևէ նման հավելվածներ, երբ ձեզանից ցանկանում է մուտք դեպի ձեր կոնտակների բազա՝ ՄԻ ՏՎԵՔ։


Այս արտահոսքի պատճառը բջջային օպերատորները չեն հաստատ։ Սա արդեն մարդկանց թվային անվտանգության հիգիենայի բացակայությունից է գալիս»։

May be an image of text that says "100 Mill Phone Numbers ONLY NUMBERS) Friday June 2024 at 12:20 AM This are 100mill of phone numbers (6 .CSV files Mixed Countries) There are 2 columns (Number Sample Tags) Some tags contain the name of the person. MEMBER 10 Posts: Threads: AлиK Reputation: |don't know dateofthebreach.('thinkis2022) date of the breach.( think is 2022)"