Հետևեք մեզ։

Հայկական կողմը պատրաստ է առաջիկա մեկ ամսում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը․ ԱԳՆ

12:30, 07 հունիս 2024
Հայկական կողմը պատրաստ է առաջիկա մեկ ամսում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը․ ԱԳՆ

 

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի՝ 2024թ. հունիսի 6-ին արած հայտարարությունների վերաբերյալ։
Հայտարարության մեջ հայկական կողմը հիշատակել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված կետերի մասին։ Մասնավորապես նշվել է․

«Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:
Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:

Ըստ այդմ համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։