Հետևեք մեզ։

3-րդ բանակային կորպուսը գոյություն ունի, իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահները՝ իրենց․ Արման Սարգսյան

13:01, 07 հունիս 2024
3-րդ բանակային կորպուսը գոյություն ունի, իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահները՝ իրենց․ Արման Սարգսյան

Այդ տարածքում ծառայում են սահմանապահ զորքերը, դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է։ Այս մասին ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե Տավուշի դիրքերում ի՞նչ փոփոխություններ են եղել սահմանազատման գործողություններից հետո։

 

«Վերջին շրջանում և առհասարակ չափից ավել բաց և թափանցիկ, բոլոր տեսակի տվյալները տրամադրվում են, հանրությունը տեղեկանում է»,- ասաց Սարգսյանը։


Անդրադառնալով 3-րդ բանակային կորպուսի վերաբերյալ հարցին՝ նա ասաց․ «3-րդ բանակային կորպուսը բնականաբար գոյություն ունի, իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահները՝ իրենց»։


Սարգսյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք սահմանազատված հատվածից դուրս են եկել 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները։