Հետևեք մեզ։

Ինձ անհիմն չեն կարող կպնել, ՔՊ-ում բոլորն իմ ընկերներն են. Արսեն Թորոսյան

15:54, 18 ապրիլ 2023
Ինձ անհիմն չեն կարող կպնել, ՔՊ-ում բոլորն իմ ընկերներն են. Արսեն Թորոսյան

Ես լավ հարաբերություններ ունեմ իմ բոլոր թիմակիցների հետ և որևէ բան չի եղել, որը պետք է հարթվեր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

 

«Ես այս թիմի մասն եմ, ակունքներում եմ կանգնած և շարունակելու եմ կանգնած մնալ մինչև վերջ: Ինձ անհիմն չեն կարող կպնել»,- ասաց Թորոսյանը:

 

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մեծ ողբերգություն չէ, որ Արսեն Թորոսյանը չի հավատում պետական ապարատին, Թորոսյանն արձագանքեց. «Ասել է՝ ասել է, ինչ անենք, խնդիր չկա»:

 

Հարցին՝ ՔՊ-ում ընկերներ ունի՞, Թորոսյանը պատասխանեց. «Բոլոր իմ ընկերներն են»:

 

Նշենք, որ Արսեն Թորոսյանը, անդրադառնալով առողջապահության նախկին փոխնախարար, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ այն վերնագրելով այսպես. «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը»։