Հետևեք մեզ։

Ռուսաստանը դեռ չի հասկանում, թե Իրանը ինչպես է ներկայացված լինելու ՇՀԿ գագաթնաժողովում. Պեսկով

14:46, 07 հունիս 2024
Ռուսաստանը դեռ չի հասկանում, թե Իրանը ինչպես է ներկայացված լինելու ՇՀԿ գագաթնաժողովում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան դեռ չի գիտի, թե Իրանը ինչ մակարդակով է ներկայացված լինելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) առաջիկա գագաթնաժողովին, որը կկայանա այս տարվա հուլիսին Ղազախստանում։


«Դեռևս հասկանալի չէ, թե ինչ մակարդակով է ներկայացված լինելու իրանական կողմը», - նշել է Պեսկովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողների համար ճեպազրույցում։


Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը տեղի է ունենում հունիսի 5-ից 8-ը։