Ես (և ոչ միայն ես) Հայաստանի ապագա Սահմանադրությունը քննարկելու ենք միայն ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին գրել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։
«Իլհամ Ալիևը ՀՀ քաղաքացի չի, իր հետ կարելի է շատ բան քննարկել, բայց ոչ ՀՀ ապագա Սահմանադրությունը։
Եվ մի բան էլ. կարիքը կա աշխարհին ցույց տալու, որ Ադրբեջանի սահմանադրությունն էլ Հայաստանի նկատմամբ է էական տարածքային պահանջներ պարունակում»,-գրել է նա։