Մենք բազմիցս մեկնաբանել ենք Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների կիսառազմական ներկայության բնույթը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Փարիզին ծանուցե՞լ է, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ։
«Հայաստանում ԵՄ առաքելությունից բացի արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացում և տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության այլ ասպարեզի վերածում, այլ բան չպետք է ակնկալենք»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել իր կասկածների մասին։
Նրա խոսքով, Մոսկվան հրապարակավ և բացահայտորեն խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության նկատմամբ իր բացասական վերաբերմունքի մասին. «Մենք բազմիցս մեկնաբանել ենք Հայաստանի տարածքում ԵՄ կիսառազմական ներկայության բնույթը։ Դուք իսկապես կարիք չունեք որևէ տեղ ապացույցներ փնտրելու, դրանք ակնհայտ են: Այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակները գնալով ավելի ակնհայտ են դառնում։ Եվ ավելի պարզ դարձան, երբ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ԵՄ անդամ չէին, սկսեցին միանալ դրան»։