Հետևեք մեզ։

Արգելվել է Կիպրոսում գրանցված ընկերության և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի համակենտրոնացումը

16:03, 18 ապրիլ 2023
Արգելվել է Կիպրոսում գրանցված ընկերության և  «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի համակենտրոնացումը

«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը և Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը  2023 թվականի հունվարի 26-ին դիմումներ են ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հայտնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության  100 տոկոս փայաբաժինը:

 

Դիմումների հիման վրա հարուցված համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում  ՄՊՀ 2023 թվականի ապրիլի 18-ի թիվ 173-Ա որոշմամբ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության համակենտրոնացումն արգելվել է: