Ռուսաստանը հույս ունի, որ հայ խորհրդարանականները Մոսկվային կհանձնեն Կիևից ստացված՝ Բուչայում սպանվածների ցուցակը։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան ենթադրել է, որ հայկական պատվիրակության համար տեղեկատու նյութեր են նախապատրաստվում այնտեղ տեղի ունեցածի վերաբերյալ։
«Իհարկե, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ, որն իբր վերագրել է ռուսական բանակին, որ այդ մարդկանց սպանել է ռուսական կողմը, մենք իսկապես հույս ունենք, որ հայկական կողմը կկիսվի այդ ցուցակով։ Երկու տարի մենք չենք կարողացել հասնել այն բանին, որ կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, տրամադրել են այդպիսի տվյալները»,- ասել է նա՝ մեկնաբանելով Կիևի շրջանի Բուչա քաղաք հայ պաշտոնյաների այցը։