Հետևեք մեզ։

Կիրանցում տներից զրկվող մարդկանց 50- 130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում (լուսանկարներ)․ Sputnik Արմենիա

16:55, 07 հունիս 2024
Կիրանցում տներից զրկվող մարդկանց 50- 130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում (լուսանկարներ)․ Sputnik Արմենիա
Կիրանցում սահմանազատման հետևանքով տներից զրկվող մարդկանց, Sputnik Արմենիայի տեղեկություններով, 50- 130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում՝ կախված գույքի տեսակից։
Ամենաբարձրը գնահատվում են Ադրբեջանին անցնող տները, որոնք 2-ն են՝ Մհեր Սիմոնյանինն ու Խանում Թամրազյանինը։ Երկուսն էլ արդեն սկսել են քանդել իրենց տները. գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով՝ երկուսին էլ գյուղում հող է հատկացվելու նոր տուն կառուցելու համար։
 
Ընդհանուր 30 անձի պատկանող 54 գույք է անցնում ադրբեջանական կողմին, որոնց բոլորի համար առկա են կադաստրի վկայականներ։ 30-ից 20-ը համաձայնել են ընդունել կառավարության առաջարկած փոխհատուցումները։
Բացի 2 բնակելի տներից Ադրբեջանի տիրապետության տակ են անցնում 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս, մի քանի հա համայնքային հողեր։ Տներից ու հողամասերից մի քանիսն էլ հայտնվում են անմիջապես սահմանին կից, թեպետ մնում են հայկական կողմում։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։