Հետևեք մեզ։

Բաքվում կայացել է Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը. ըստ ադրբեջանական կողմի՝ նա անուններ է հնչեցրել

17:07, 07 հունիս 2024
Բաքվում կայացել է Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը. ըստ ադրբեջանական կողմի՝ նա անուններ է հնչեցրել

Բաքվում կայացել է Ռաշիդ Բեգլարյանի առաջին գործով դատական նիստը, ով օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, ՀՀ գալու ճանապարհին Ադրբեջանի անհայտ զինծառայողների կողմից բռնության գործադրմամբ առևանգվել էր, ապա պաշտոնական Բաքուն նրան ծանր մեղադրանքներ էր առաջադրել, ընդհուպ մինչև. այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» կատարումը։

 

Սաբունչու շրջանային դատարանում Ֆուզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հրապարակվել են հետաքննության փաստաթղթեր։

 

Մասնավորապես դատարանի համար «տարօրինակ է եղել, թե ինչու է նա Ֆրանսիայի Հանրապետությունից իր հաշվեհամարին ստացել մոտ 2 մլն եվրո»։

 

Դատավոր Սուլեյմանովը հարցրել է, թե ինչու են իրեն գումար նվիրաբերել, Բեգլարյանն ասել է՝ օգնելու նպատակով։

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական կողմը, Բեգլարյանն ընդունել է, թե «Խոջալուում տեղի ունեցածը ցեղասպանություն է»։

 

Ըստ ադրբեջանական կողմի՝ նա նաև մի քանի անում է տվել. նշել է, որ ընկերական հարաբերություններ է ունեցել Սաքո Դոլուխանյան անունով անձի հետ, ով էլ «իրեն հեռվից ցույց է տվել Խոջալուում սպանվածների թաղման վայրը, որը ինքը ցույց է տվել քննիչներին»։

 

Նա իր ցուցմունքում նշել է նաև Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի, 1988-ի 3-րդ ջոկատի հրամանատար Մուրադ Պետրոսյանի անունները։

Վերլուծական