Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանցի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլիի «երաժշտական գործերի րուրացման վերաբերյալ»։
«Ուզեիր Հաջիբեյլիի «Թող դա չլինի, թող սա լինի» կատակերգության երաժշտության մի մասը տեղադրվել է YouTube հարթակում՝ որպես հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պար»։
Մտավոր սեփականության գործակալությունը բազմաթիվ դիմումներ է հղել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը։
Վերոնշյալի առնչությամբ հայտարարում ենք, որ ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետությունը չի կատարում իր բազմաթիվ պարտականություններն ու պարտավորությունները՝ կապված մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հետ։ ՀՀ համապատասխան պետական մարմիններին խնդրում ենք վերացնել Ուզեյիր Հաջիբեյլիի «Թող դա չլինի, թող սա լինի» և «Արշին մալ Ալան» ստեղծագործությունների յուրացման վերը նշված դեպքերը և տեղեկացնել»,-նշում են Բաքվից։