Հետևեք մեզ։

Չնայած շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն պայմանագրային համաձայնությունների մակարդակի. Բագրատ Սրբազան

18:13, 07 հունիս 2024
Չնայած շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն պայմանագրային համաձայնությունների մակարդակի. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային շուրջ 50 լրատվամիջոցների։

Ասուլիսը լուսաբանում են BBC-ին, Al Jazeera-ն, ТАСС-ը, Agence France Presse-ը, այլ  հայտնի լրատվական գործակալություններ։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ասուլիսի ընթացքում  Բագրատ Սրբազանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է ճգնաժամ, երկու երկրները նոր ու խորքային երկխոսության կարիք ունեն»,-ասել է Սրբազանը, ապա հավելել. «Չնայած շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն պայմանագրային համաձայնությունների մակարդակի, բերվեն նորմալ հունի»։