Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները չեն կարող ընթանալ ճնշման մթնոլորտում և առանց միջազգային միջնորդների մասնակցության։
Արտասահմանյան լրատվամիջոցների հետ ասուլիսում նման կարծիք է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Մեզ անհրաժեշտ են իրական բանակցություններ Ադրբեջանի հետ, այլ ոչ թե պարտադրանք կամ ուժի սպառնալիք: Եվս մեկ շատ կարևոր հանգամանք այն է, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան երաշխավորների ներկայությամբ, որոնց ձևաչափն արդեն իսկ ստեղծված է աշխարհում, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը (նրա համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան-խմբ.)»,- նշել է նա։