Հետևեք մեզ։

Դուք ի՞նչ եք ասում՝ կա Ադրբեջան, որը ցանկանում է ցեղասպանություն իրականացնել, մյուս կողմից ասում եք՝ գնացեք, անվտանգության երաշխիք մշակեք․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

16:12, 18 ապրիլ 2023
Դուք ի՞նչ եք ասում՝ կա Ադրբեջան, որը ցանկանում է ցեղասպանություն իրականացնել, մյուս կողմից ասում եք՝ գնացեք, անվտանգության երաշխիք մշակեք․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Դուք մի կողմից ասում եք՝ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում իրականացնել, հետո ասում եք՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն պետք է լինի։ Դուք, փաստորեն, ի՞նչ եք ասում, որ կա Ադրբեջան, որը ցանկանում է ցեղասպանություն իրականացնել, մյուս կողմից ասում եք՝ գնացեք անվտանգության երաշխիք մշակեք, դուք պատկերացնո՞ւմ եք, թե  դա ինչ մեխանիզմ է։

 

Այս մասին Ազգային ժողովում Փաշինյանին հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։

 

Ի պատասխան,  Փաշինյանն ասաց, որ ինքը եկել է խորհրդարան ոչ թե ակնհայտը կրկնելու, այլ որ միասին պրոբլեմների ևս մեկ շերտ բացեն  և հասկանան  այդ խնդիրները։

 

«Ես 29 800 քառակուսի կմ-ի մասին ասել եմ՝ այդտեղ էլ խնդիր կա, մենք պետք է կողմնորոշենք, թե ՀՀ ասելով ինչ նկատի ունենք, այստեղ այդ հարցով վիճել ենք ահագին։ Որ ասում ենք սահմանը ո՞րն է, որովհետև հողեր կան, որ տարիներով եղել են ինչ-որ մեկի տիրապետության ներքո, հիմա դա մենք Հայաստան համարո՞ւմ ենք, թե չենք համարում։ Իրավական բազաները կոնկրետացնելը շատ կարևոր է։ Տեղ գյուղի պրոբլեմը պրոբլեմ է, և դրան պետք է անդրադառնալ։ Բաներ կան, չասեմ հիմա այստեղ․․․ մինչև հիմա Տեղի մասին ոչ ոք հարց չի տվել, դուք տայիք, ես կպատասխանեի»։

 

Արձագանքելով Աննա Գրիգորյանն ասաց, որ Փաշինյանն անգամ իր հայտարարած կարմիր գիծը չի պահում․ «Հիմա, ենթադրենք, թե 29 800 է ձեր կարմիր գիծը, այդ կարմիր գիծն էլ չկա, 29 800 այնքան էլ կարմիր գիծ չէր, որովհետև եթե կարմիր գիծ համարեիք, Տեղ գյուղում տեղի ունեցածը պետք է  անթույլատրելի համարեիք և կրեիք քաղաքական պատասխանատվություն, որովհետև ի՞նչ էր Տեղ գյուղում․ երկար ժամանակ ակնհայտ էր, որ այդ հատվածները դիրքային կահավորման պետք է ենթարկեին, հայկական կողմը ոչինչ չի արել դրա համար, երբ Ադրբեջանն առաջ է եկել, ասում եք՝ հոպ, գրավեցին, նույն սցենարն է ինչ Ներքին գյուղում, ձեր անգործության հետևանքով սցենարը կրկնվում է, բա ո՞նց է ձեր կարմիր գիծը դրսևորվում։ Հայտարարում եք, թե մի կարմիր գիծ ունեք, և դա 29800-ն է, դա էլ չեք կարողանում պահել»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Գրիգորյանի տեղեկատվությունն ամբողջական չէ․ «Հենց նույն Տեղ գյուղի վերաբերյալ ձեր պատմածը նույնպես ամբողջական չէ, որովհետև այն, ինչ նկարագրում եք, իրադարձություններն այդպես չէ, որ տեղի են ունեցել, հայկական կողմն այնպես չէ, որ այնտեղ չի եղել, ամրաշինական աշխատանքներ չի իրականացնում, բայց նաև այնպես չէ, որ այնտեղ խնդիրներ չկան»։

 

Մանրամասները՝ տեսանյութում․