Հետևեք մեզ։

Աբսուրդ է. Ալեն Սիմոնյանը՝ նոյեմբերին Փաշինյանի՝ Բաքու այցելելու լուրի մասին

18:47, 07 հունիս 2024
Աբսուրդ է. Ալեն Սիմոնյանը՝ նոյեմբերին Փաշինյանի՝ Բաքու այցելելու լուրի մասին

Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողները խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրին՝ տեղեկատվություն կա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջան այցելել նոյեմբերին:

ԱԺ խոսնակը արձագանքեց՝ աբսուրդ է:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նույնպես հերքել ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։