Արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տալիս վերջին յոթ ամսվա ընթացքում եկեղեցու, գերեզմանոցի և մի ամբողջ գյուղի ավերումը, իսկ փորձագետները նախազգուշացնում են Արցախում մշակութային ցեղասպանության մասին․ գրել է ամերիկյան Hyperallergic հանդեսը։
Արցախում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների արագացված ոչնչացումն Ադրբեջանն իրականացրել է վերջին յոթ ամսվա ընթացքում, երբ ավտորիտար ռեժիմը ավելի քան 100 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանել է իրենց հայրենի բնօրրանից: