ԱՄՆ-ի և՛ սպառնալիքը, և՛ վիզային ռեժիմի սահմանափակումների մասին հայտարարությունը անլուրջ էր։ Երեկ մենք լսեցինք, որ երկու տասնյակ վրացիներ մնթարկվել պատժամիջոցների՝ նույնիսկ չգիտենք , թե ովքեր են այդ մարդիկ»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի խոսքով՝ 30 տարի շարունակ վրաց ժողովուրդը Ամերիկային ցույց չի տվել ոչ այլ ինչ, քան բարեկամություն և ցավալի է, որ Վրաստանն ի պատասխան ընդունում է անլուրջ հայտարարություններն ու որոշումները։
«Դա լուրջ չէ, և ես շատ տխուր եմ նման մոտեցումներ տեսնելը։ Փոխանակ ամերիկյան կառավարությունը հոգա մեր երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ, մենք տեսնում ենք անլուրջ քայլեր, որոնք իսկապես վայել չեն այդքան մեծ երկրին։
Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ վրաց ժողովուրդը 30 տարի շարունակ, բացի բարեկամությունից, ոչինչ չի ցուցաբերել Ամերիկային, ամերիկյան ժողովրդին և ամերիկյան կառավարությանը։ Ցավում եմ, որ ի պատասխան այս բարեկամության՝ մենք ընդունում ենք նման անլուրջ հայտարարությունները կամ որոշումները»,- ասել է Պապուաշվիլին։
Սակայն, ըստ նրա, ամենահետաքրքիրը ոչ թե բուն վիզային սահմանափակումներն են, այլ ընդդիմության արձագանքը։
«Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա սա իսկապես հետաքրքիր է ողջ գործընթացում։ Այստեղ ամենահետաքրքիրը ոչ թե բուն վիզային սահմանափակումների մասն է, այլ ընդդիմության արձագանքը։ Ընդդիմության մեջ ունենք մարդիկ, ովքեր օտար երկրի մեկ ունքը բարձրացնելով կարող են ամբողջությամբ փոխել ամեն ինչ։ Մարդիկ, որոնց համար գլխավորը ոչ թե սեփական երկրի շահն է, այլ ունքերը կիտածն ու ԱԳՆ-ի ասած խոսքերը։ Ընդդիմության մեջ, ցավոք, այդպիսին են։ Ուստի, իհարկե, հոկտեմբերի 26-ին Վրաստանի բնակչությունը վերջնականապես կհաստատի Վրաստանի հետ կապ չունեցող այս դավաճան ընդդիմությանը, նրանց միակ ազգանունն ու անունը վրացական է, մնացածը սովորական խամաճիկներ են օտար երկրի ձեռքում։ Նրանք իրականում այդպիսին էին մինչև 2012 թվականը, երբ իշխանություն էին, այլոց ձեռքին խամաճիկներ էին, իսկ հիմա ընդդիմության խամաճիկներ են։ Իհարկե, վրաց ժողովուրդը թույլ չի տա խամաճիկ կառավարություններ, և այդ պատճառով հոկտեմբերի 26-ին ընդդիմությունը վերջնականապես կվերացվի»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ մտցնելու մասին։ Նրա խոսքով, առաջին փաթեթում ընդգրկված են «Վրացական երազանքի» անդամներ, պատգամավորներ, իրավապահներ ու մասնավոր անձինք։