Հետևեք մեզ։

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Ղազախստանի ընտրանուն

22:22, 07 հունիս 2024
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Ղազախստանի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական խաղում մրցել է Ղազախստանի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:

Հունիսի 7 - ին Երևանում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի ընտրանու դեմ: Մեր հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: Հանդիպման 4-րդ րոպեին Ալեքսանդր Մարոչկինը դարձավ ինքնագոլի հեղինակ: Թիմերը ընդմիջման գնացին նվազագույն հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կրկնապատկեց մեր թիմի առավելությունը: Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին, վաստակած 11 մետրանոցի արդյունքում, մրցակիցը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: 

Հայաստան – Ղազախստան՝ 2:1 (1:0)
Երևան, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Գոգա Կիկաչեիշվիլի (Վրաստան)
Գոլերը` Մարոչկին, 4 (ԻԳ), Բիչախչյան, 58, Իսլամխան, 90+6 (11մ)

Հայաստան
1. Օգնյեն Չանչարևիչ, 3. Վարազդատ Հարոյան (ա) (5. Ստյոպա Մկրտչյան, 80), 4. Գեորգի Հարությունյան, 8. Էդուարդ Սպերցյան (11. Հովհաննես Հարությունյան,  88), 13. Կամո Հովհաննիսյան, 18. Արթուր Միրանյան (7. Էդգար Սևիկյան, 46), 19. Էդգար Գրիգորյան, 20. Արտակ Դաշյան (17. Սոլոմոն Ուդո, 88), 21. Նաիր Տիկնիզյան (9. Արթուր Սերոբյան, 69), 22. Սերգեյ Մուրադյան, 23. Վահան Բիչախչյան (10. Ժիրայր Շաղոյան, 69)
Պահեստայիններ՝ 12. Ստանիսլավ Բուչնև, 16. Արսեն Բեգլարյան, 2. Դավիդ Դավիդյան, 6. Տիգրան Ավանեսյան, 14. Գոռ Մանվելյան, 15.Գևորգ Թարախչյան, 24. Անդրանիկ Հակոբյան, 25. Էրիկ Սիմոնյան
Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրակով

Ղազախստան
12. Իգոր Շացկի, 3. Նուրալի Ալիպ (4. Մարատ Բիստրով, 68), 6. Ալիբեկ Կասիմ, 7. Ռամազան Օրազով (9. Բաուրժան Իսլամխան, 78), 8. Ասխատ Տագիբերգեն (ա) (5. Իսլամբեկ Կուատ, 68), 10. Մաքսիմ Սամորոդով, 11. Յան Վորոգովսկի, 16. Յերկին Տապալով (20. Միխայիլ Գաբիշև, 78), 18. Ադիլետ Սադիբեկով, 21. Էլխան Աստանով (17. Աբատ Աիմբետով, 59), 22. Ալեքսանդր Մարոչկին
Պահեստայիններ՝ 1. Ալեքսանդր Զարուցկի, 15. Դանիլ Ուստիմենկո, 2. Սերգեյ Մալի, 13. Ռոման Ասրանկուլով, 14. Արման Կենեսով, 19. Ռուսլան Վալիուլին, 23. Թեմիրլան Յերլանով
Գլխավոր մարզչի պատոնակատար՝ Ռուսլան Բալտիև

 

Վերլուծական