Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ տվյալներին։
Նրա անունը հայտնվել է ռուսական դեպարտամենտի որոնման տվյալների բազայում։
Քրեական օրենսգրքի որ հոդվածով, երբ կատարված արարքի համար է հետախուզում հայտարարվել, գերատեսչությունը չի հայտնում։