Քննիչները հեռացան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից, նրանք փաստացի չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, որը նախապես կապարակնքել էին։ Այս մասին հայտնել է Սամվել Շահրամանյանի փաստան Ռոման Երիցյանը։
«Քննչական կոմիտեի քննիչները հեռացան` առանց մեքենան էվակուացնելու։ Մեքենայի վրայի կնիքները խոչընդոտ չեն կարող հանդիսանալ մեքենայի շահագործման համար»,- ասել է փաստաբանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքել են։