Հայաստանի հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Ղազախստանի թիմի նկատմամբ Երեւանում տեղի ունեցած ընկերական խաղում։ Բիչախչյանը դարձել էր գոլի հեղինակ։
«Շատ լավ խաղ էր, բաց ֆուտբոլ էր, իմ կարծիքով: Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր: Շատ լավ ֆուտբոլ խաղացինք: Սկզբում շատ լավ խաղացինք, հետո մի քիչ պասիվություն կար, բայց կարողացանք հաղթել, ինչն ամենակարեւորն էր»,-News.am-ի փոխանցմամբ՝ ասել է Բիչախչյանը։
«Սլովենիայի հետ հանդիպան երկրորդ խաղակեսում հաջող խաղացինք: Ավելի շատ պահեր ունեինք, ու, իմ կարծիքով, արժանի չէինք պարտության: Այսօր էլ հակառակ պատկերն էր. հենց առաջին րոպեներից բարձրակարգ ֆուտբոլ խաղացինք, չտվեցինք տարածություն, որպեսզի մրցակիցը կարողանա խաղալ: Գոլային պահեր ստեղծեցինք: Կարող էինք առաջին խաղակեսում ավելի շատ գոլեր գրանցել:
Բոլորիս համար դրական է այս հաղթանակը: Վերջին պարտություններից հետո եւ Ազգերի լիգայի մեկնարկից առաջ այս հաղթանակը մեզ կտա էմոցիաներ, դրական էներգիա, որպեսզի Ազգերի լիգայում պայքարը կարողանանք բարձր տրամադրությամբ սկսել»,-ասել է ֆուտբոլիստը: