Հետևեք մեզ։

Այն, որ Ադրբեջանը հայտարարում է`ԼՂ հարցը լուծված է, 44-օրյա պատերազմի արդյունքն է. Նիկոլ Փաշինյան

16:29, 18 ապրիլ 2023
Այն, որ Ադրբեջանը հայտարարում է`ԼՂ հարցը լուծված է, 44-օրյա պատերազմի արդյունքն է. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցը իր ներքին հարցն է ու ինքը դա չպիտի քննարկի որևէ մեկի հետ, արդյո՞ք սա մեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է։ Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:

 

«Ադրբեջանը խոսում է ինչ-որ միջանցքների մասին։ Մեր ընդդիմությունը փոխանակ ասի՝ այդ ի՞նչ միջանցքի մասին եք խոսում, ասում է՝ խոստացել է, պետք է միջանցք տա, հիմա խոստումը չի կատաում, դրա համար են այս խնդիրները։ Ես կարող եմ ապացուցել, որ չեմ խոստացել նման բան»,- ասաց Փաշինյանը:

 

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին առ այն, որ Ղ հարցը փակված է, Փաշինյանը նշեց.« Այն, որ Ադրբեջանը հայտարարում է՝ ԼՂ հարց չկա և այն լուծված է, 44-օրյա պատերազմի արդյունքն է»: