ՌԴ Սվերդլովսկի մարզի անտառում երեք օրից ավելի կորած երեխաները կերել են լորի ձվեր և քնել իրենց շների հետ գրկախառնված, ՌԻԱ Նովոստիին ասել է ՆԳՆ տարածքային շտաբի մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։
Նրա խոսքով՝ հունիսի 4-ի երեկոյան ձկնորսությունից հետո մոլորված 13-ամյա տղային ու նրա 11-ամյա քրոջը շաբաթ առավոտյան չորս կամավորներ են հայտնաբերել։
Նշվում է, որ երեխաները հետազոտվում են «Սլոբոդա-Տուրինսկայա» հիվանդանոցում, նրանց ընտանի կենդանիներին Բայկալովոյի ներքին գործերի բաժնի աշխատակիցները տարել են կերակրելու և ժամանակավորապես ապաստան տալու համար։
Երեխաներին գտնող տղամարդիկ կպարգևատրվեն։
Երեքշաբթի երեկոյան երկու երեխա՝ 67-ամյա պապիկի և երկու շների հետ, ձկնորսության են գնացել Լիպկա գետում՝ Սվերդլովսկի մարզի Սլոբոդո-Տուրինսկի շրջանի Բուրմակինա գյուղի մոտ։ Որոշ ժամանակ անց հետ վերադառնալով՝ մոլորվել են։