Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին մեկնել է Ստամբուլ։
«Մեհր» գործակալությունը հաղորդում է, որ իրանցի նախարարը կմասնակցի D-8 տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստին։
Հանդիպմանը կքննարկվի իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ կապված իրավիճակը։