Հետևեք մեզ։

Սպասվում է անձրև, Դեբեդ և Աղստև գետերից ջրի ելքերի մեծացում զգալի չափով

12:46, 08 հունիս 2024
Սպասվում է  անձրև, Դեբեդ և Աղստև գետերից ջրի ելքերի մեծացում զգալի չափով

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի  8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։

 

Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի: