Հետևեք մեզ։

Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու. Սերժ Սարգսյան

16:32, 18 ապրիլ 2023
Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու. Սերժ Սարգսյան
Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամների հերթական հանդիպումը։
 
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց, որ մշտապես հաճույքով է հանդիպում երիտասարդների հետ. «Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու»:
 
Երիտասարդների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ եղավ երկրում ստեղծված տարբեր իրավիճակային հարցերի և հնարավոր ելքերի մասին։
 
Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան «Բանակցային առաջնագծում» գրքի իրենց օրինակները ստանալու նախագահի մակագրությամբ: