Հետևեք մեզ։

Այսօր երեկոյից Երևանում և հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ

13:09, 08 հունիս 2024
Այսօր երեկոյից Երևանում և հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ

Երևանում հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։