ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավարի որդուն՝ Էլի Կադիրովին հրավիրել է անձնական հանդիպման, հայտնել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
«Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ախմատ-Խաջի Կադիրովի թոռան կյանքում տեղի է ունեցել կարևոր և անմոռանալի իրադարձություն․ մեր հարգարժան ազգային առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հրավիրել է հանդիպման»,-գրել է Կադիրով ավագը։
Նրա խոսքով, երկրի ղեկավարը շնորհավորել է Էլիին գալիք ամուսնության կապակցությամբ եւ պատմել իր պապի՝ Ախմաթ Կադիրովի մասին։ Բացի այդ, Պուտինը երիտասարդին խորհուրդներ է տվել, թե ինչպես օգտակար դառնալ երկրին, ինչ կարևոր դեր են խաղում խելացի, ակտիվ և հայրենասեր երիտասարդները Ռուսաստանի ապագայի համար: