Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաք կատարած այցի շրջանակներում ծանոթացել է նաև քաղաքի Թումանյան փողոցում ջրհեղեղից հետո տիրող իրավիճակին և հետևել իրականացվող վերականգնողական աշխատանքներին։
Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ․ «Ալավերդու Թումանյան փողոցում ևս իրականացվել են վերականգնման աշխատանքներ, որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը»: