Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հունիսի 8-ին Կահիրեում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եգիպտոսի նախագահի հետ մամուլի ասուլիսում։
«Բանակցությունների միջոցով «վերադարձվել են» (չակերտները՝ Hayastan.news-ի) Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը, որոնք 30 տարի «օկուպացված էին», և մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- նշել է այդ պետության ղեկավարը։